Անցնել հիմնական բովանդակությանը

Ծառայությունների միասնական հարթակ Ծառայությունների միասնական հարթակ(https://hartak.am/) Իմ Տվյալները(https://mydata.hartak.am)

Հայերեն

Վերադառնալ

Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ և փոխանակել նույնականացման (ID) քարտը

16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով ։

Ստանալ նույնականացման քարտ

Ուշադրություն Ամրագրումներն այս պահին հասանելի են մինչև հոկտեմբերի 31-ը։ Նոյեմբերի 1-ից կգործի անձը հաստատող փաստաթուղթ ստանալու նոր էլեկտրոնային միասնական հարթակ։

Առցանց ամրագրել այց նույնականացման քարտ ստանալու համար

Սկսել(https://hartak.am/services/18004d7a-879f-4425-9bca-42fde68e14b6/offline_book_visit)

Ի՞նչ պահանջի է անհրաժեշտ բավարարել նույնականացման քարտ ստանալու համար

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է գրանցված լինել ՀՀ տարածքի որևէ հասցեում։(https://hartak.am/guides/%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%BD%D6%81%D5%A5%D5%B8%D6%82%D5%B4)

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել նույնականացման քարտ ստանալու համար

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ ծննդյան վկայական և դրա լուսապատճենը։

Փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները։

Մինչև 18 տարեկան անձն անձնագիր չունենալու դեպքում հավելյալ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի

Մինչև 18 տարեկան անձն անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնի նաև իր և ծնողի գրավոր համաձայնությունը նույնականացման քարտ ստանալու մասին։

Ընդ որում՝ եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել իր համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։

Զինապարտ քաղաքացիները հավելյալ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն

Զինապարտ լինելու դեպքում (18-55 տարեկան քաղաքացիներ) անհրաժեշտ է ներկայացնել զինվորական գրքույկը։

Զինվորական գրքույկ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք, որը տրամադրվում է տարածքային զինկոմիսարիատի կողմից։ ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների հասցեները ներկայացված են հղումով(https://mil.am/hy/military-enlistment)։

Որքա՞ն է անհրաժեշտ վճարել նույնականացման քարտ ստանալու համար

Նույնականացման քարտի համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ, և այն կտրամադրվի դիմելուց հետո 15-րդ աշխատանքային օրը ։

Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես(https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=602/)՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։

Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում նույնականացման քարտը ստանալու համար՝ 900005162178 ։

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով , քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Որքա՞ն է անհրաժեշտ վճարել նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու համար

Հնարավոր է նույնականացման քարտը նաև ավելի շուտ ստանալ՝ կնքելով պայմանագիր։ Պայմանագրի կնքման կարգն ու մանրամասները անհրաժեշտ է ճշտել այն անձնագրային բաժնից, որտեղից պատրաստվում եք ստանալ Ձեր նույնականացման քարտը։

Վճարումները կատարվում են հետևյալ չափով՝

3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,

3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։

Վճարումը հնարավոր է կատարել միայն բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։

Ի՞նչ է անհրաժեշտ անել գրասենյակում նույնականացման քարտ ստանալու համար դիմելիս

Անհրաժեշտ է գրասենյակում լուսանկարվել և հանձնել աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնահետքերը, ինչի նպատակն անձնական տվյալների տեղեկատվական բազաներում քաղաքացու նույնականացումն ապահովելն է։

Ո՞ր դեպքերում քաղաքացին կարող է լուսանկարահանվել և մատնահետքերը հանձնել իր բնակվելու կամ գտնվելու վայրում

Քաղաքացին կարող է լուսանկարահանվել և մատնահետքերը հանձնել իր բնակվելու վայրում, եթե՝

բժշկական հաստատությունում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում,

հաշմանդամության, հիվանդության, տարիքային կամ այլ խնդիրներով պայմանավորված՝ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Այս դեպքում քաղաքացու նույնականացման քարտը ստանալու համար դիմումը ներկայացնում է նրա խնամակալը կամ ներկայացուցիչը՝ նախապես առցանց հերթագրվելով և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Ինչպե՞ս կարող են քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղաքացիները նույնականացման քարտ ստանալ

Քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղաքացիները նույնականացման քարտ ստանալու համար պետք է դիմեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմին , որի գրության հիման վրա էլ կկազմակերպվի քաղաքացու գտնվելու վայրում շարժական սարքերով մատնահետքեր վերցնելու և տեղում անձին լուսանկարելու գործընթացը: