Անցնել հիմնական բովանդակությանը

Ծառայությունների միասնական հարթակ Ծառայությունների միասնական հարթակ(https://hartak.am/) Իմ Տվյալները(https://mydata.hartak.am)

Հայերեն

Վերադառնալ

Հաղթահարել ժամանակավոր դժվարությունները

Այստեղ կգտնես բոլոր տեղեկություններն ու քայլ առ քայլ ուղեցույցները, որոնք կօգնեն հաղթահարել ժամանակավոր դժվարությունները․

ընտանիքի անապահովության գնահատման համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել սոցիալական վիճակդ և ստանալ նպաստ, այլև՝ եթե աշխատունակ ես՝ գտնել աշխատանք, եթե կրթության կարիք ունես՝ կրթվել, ինչպես նաև օգտվել աջակցող միջոցներից։

դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում կարող ես դիմել նպաստի, դրամական, աշխատանքային կամ կրթական աջակցության, ինչպես նաև՝ մարել անհուսալի վարկերը(https://hartak.am/life-events/հաղթահարել-ժամանակավոր-դժվարությունները#անհուսալի-վարկեր-աջակցություն),

առաջին դասարան(https://hartak.am/life-events/հաղթահարել-ժամանակավոր-դժվարությունները#առաջին-դասարան-աջակցություն) ընդունվող երեխայի համար կստանաս հրատապ կամ եռամսյա օգնություն(https://hartak.am/life-events/հաղթահարել-ժամանակավոր-դժվարությունները#եռամսյա-աջակցություն), ինչպես նաև կարող ես դիմել թաղման կամ ծննդյան նպաստի(https://hartak.am/life-events/հաղթահարել-ժամանակավոր-դժվարությունները#հրատապ-ծննդյան-թաղման) համար։

Անապահովության գնահատման համակարգ

Անապահովության գնահատման նոր համակարգի միջոցով հնարավոր է ոչ միայն ստանալ անապահովության գնահատում, այլև՝

անցնել աշխատանքի,

ստանալ կրթություն,

ձեռք բերել բնակարան կամ

ստանալ անհրաժեշտ խնամք։

Անապահովության գնահատման համակարգից օգտվելու իրավունք ունեն սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները:

Ինչպե՞ս է գնահատվում ընտանիքի անապահովությունը

Քայլ 1

Առցանց հայտի ներկայացում

Անապահովության գնահատման համար անհրաժեշտ է առցանց համակարգի միջոցով ներկայացնել հայտ։

Քայլ 2

Հայտի ուսումնասիրություն

Հայտը ստանալուց հետո Միասնական սոցիալական ծառայությունը ուսումնասիրում է այն։

Քայլ 3

Stop factor-ների կիրառում

Եթե ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվում են աջակցության նշանակմանը խանգարող հանգամանքներ, ապա կիրառվում են stop factor-ներ, և հայտը մերժվում է։

Քայլ 4

Հայտի պատասխան

Հայտի հաստատումից հետո նշանակվում է համապատասխան նպաստ կամ աջակցություն՝ ելնելով ընտանիքի անապահովության մակարդակից։

Առցանց հայտ ներկայացնելուց հետո կատարվում է դիմումի վերլուծություն և գնահատում, որից հետո կատարվում է ընտանիքի դասակարգում՝

ծայրահեղ անապահով,

չափավոր անապահով,

միջին անպահով,

անապահով։

Առցանց հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել e-social.am(https://hartak.am/pages/e-social) համակարգում։

Ի՞նչ է անապահովության նպաստը

Անապահովության նպաստը նշանակվում է 12 ամիս ժամկետով սոցիալապես անապահով գնահատված ընտանիքներին։ Անապահովության նպաստի նշանակման չափերի և ժամկետների համար խիստ կարևոր են ընտանիքի անդամների եկամուտների չափերը։

Աջակցության ծրագիր Առցանց դիմել անապահովության գնահատման և նպաստ ստանալու համար

Սկսել(https://hartak.am/services/0fb34cf2-f11a-4220-88f3-fe52d99fba5a/online)

Ո՞ր ընտանիքները կարող են ստանալ անապահովության նպաստ

Անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեն այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվով ամսական եկամուտի չափը ցածր է 35,875 դրամից:

Ինչպե՞ս է հաշվարկվում ընտանիքի մեկ անդամի ամսական եկամուտը

Ընտանիքի մեկ անդամի հաշվով ամսական եկամուտը հաշվարկելու համար ընտանիքի բոլոր անդամների եկամուտների հանրագումարը բաժանվում է ընտանիքի անդամների հաշվարկային թվին։

Իսկ ընտանիքի անդամների հաշվարկային թիվը ստացվում է հետևյալ գործակիցների հանրագումարից՝

18 և ավելի տարեկան անձի գործակիցը՝ 1

15-17 տարեկան անձի գործակիցը՝ 0․7

10-14 տարեկան անձի գործակիցը՝ 0․55

0-9 տարեկան անձի գործակիցը՝ 0․45

Ինչպե՞ս է սահմանվում անապահովության նպաստ ստանալու իրավունքի շեմը

Անապահովության նպաստ ստանալու իրավունքի շեմը սահմանվում է՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի(https://www.armstat.am/am/)՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը։

Վիճակագրական կոմիտեի 2026 թվականի 3-րդ եռամսյակի հրապարակած պարենային զամբյուղի արժեքը 35,875 դրամ է։

Որքա՞ն է անապահովության նպաստի նվազագույն չափը

2026 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը 35,875 դրամ է։

Ի՞նչ ժամկետով է վճարվում անապահովության նպաստը

Անապահովության նպաստը անձը ստանում է դիմելու օրվան հաջորդող ամսվանից մինչև այն պահը, երբ առաջանում են նպաստի դադարեցման հիմքեր: Նպաստը տրամադրվում է առավելագույնը 12 ամիս ժամկետով:

Ե՞րբ է վճարվում անապահովության նպաստը

Անապահովության նպաստը վճարվում է յուրաքանչյուր ամսվա 20-ից 31-ը։

Օրինակ՝ եթե անձը ներկայացրել է անապահովության գնահատման դիմում և գնահատման արդյունքներով նրան նշանակվել է անապահովության նպաստ, ապա այդ նպաստը նա ստանալու է հաջորդ ամսվա վերջին 10 օրերի ընթացքում՝ անկախ նրանից, թե նախորդ ամսվա որ օրն է դիմում ներկայացրել։

Ո՞ր դեպքերում չեք կարող ստանալ անապահովության նպաստ

Անապահովության նպաստ չի նշանակվի, եթե՝

դիմողի կողմից ներկայացվել են ոչ հավաստի կամ կեղծ տվյալներ, կամ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին,

ընտանիքի կեցության պայմանների ուսումնասիրության արդյունքում որոշվել է չնշանակել նպաստ,

ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի չափը ցածր է 3,105 դրամից,

ընտանիքի չաշխատող անդամը չի ներկայացրել դիմում որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու համար։

Ե՞րբ է դադարում անապահովության նպաստ ստանալու իրավունքը

Անապահովության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, երբ․

ընտանիքի անդամը գրավադրել է անշարժ գույք,

ընտանիքի անդամը դուրս է մնացել պարտադիր կրթությունից,

ընտանիքը հրաժարվել է անապահովության նպաստ ստանալու իրավունքից անհատական օգտահաշվի միջոցով,

լրացել է անապահովության նպաստ ստանալու իրավունքի համար սահմանված ժամկետը (12 ամիս),

ընտանիքի որևէ անդամի համար ներկայացված տվյալները հավաստի չեն կամ կեղծ են,

ընտանիքի կեցության պայմանների ամսական ուսումնասիրության արդյունքում որոշվել է չնշանակել նպաստ,

ընտանիքի համար հաշվարկված անապահովության նպաստի չափը ցածր է 3,105 դրամից ,

մահացել է ընտանիքի միակ անդամը (կամ բոլոր անդամները)։

Անապահովության նպաստի տեսակները

Կախված ընտանիքի կարգավիճակից, անդամների քանակից և եկամտի չափից՝ առկա են աջակցության տարբեր տեսակներ։

Անվճար առողջապահական աջակցությունից ո՞վ կարող է օգտվել

Անվճար առողջապահական աջակցություն տրամադրվում է ստորին, միջին և ծայրահեղ աստիճանի անապահով ընտանիքներին:

Կրթության աջակցությունից ո՞վ կարող է օգտվել

Կրթության աջակցություններից օգտվելու իրավունք ունեն ստորին, միջին և ծայրահեղ աստիճանի անապահով ընտանիքների անդամները։

Անկախ առաջադիմությունից՝ անվճար կրթության հասանելիություն կունենան ստորին անապահովության աստիճան ունեցող ընտանիքներից արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները, իսկ միջին մասնագիտական կամ բուհում սովորողների դեպքում՝ կտրամադրվի ուսման վճարի 30-100% չափով փոխհատուցում(https://hartak.am/services/a8247986-399c-4c44-aebf-972983d704c2/offline) ՝ կախված առաջադիմությունից:

Պետական տուրքից ազատվելու արտոնությունից ո՞վ կարող է օգտվել

Ստորին աստիճանի անապահով ընտանիքները կարող են ստանալ պետական տուրքից ազատվելու արտոնություն։

Պետական տուրք վճարվում է բազմաթիվ ծառայությունների համար․ օրինակ՝

անձնագրի ստացում,

ամուսնության գրանցում,

կտակների վավերացում,

ավտոմեքենայի պետական համարանիշի ստացում և այլն։

Աշխատանք գտնելու աջակցությունից ո՞վ կարող է օգտվել