Անցնել հիմնական բովանդակությանը

Ծառայությունների միասնական հարթակ Ծառայությունների միասնական հարթակ(https://hartak.am/) Իմ Տվյալները(https://mydata.hartak.am)

Հայերեն

Վերադառնալ

Կյանքի իրադարձություն

Ունենալ և վարել ավտոմեքենա

Այս ուղեցույցում կգտնես բոլոր տեղեկությունները ավտոմեքենա ունենալու և Հայաստանում վարելու վերաբերյալ:

Հայաստանում ավտոմեքենա վարելու համար պետք է ունենաս վարորդական իրավունք՝ դրա համար հանձնելով տեսական և գործնական քննություններ։ Որոշ դեպքերում ՀՀ-ում կարող ես վարել նաև օտարերկրյա վարորդական վկայականով(https://hartak.am/guides/վարորդական-իրավունք#5cd743bc-2102-4a48-963f-613203104ef6)։

Արտասահմանից ավտոմեքենա ներմուծելու դեպքում անհրաժեշտ է մաքսազերծել և հաշվառել այն։

ՀՀ-ից գնված մեքենան ևս պետք է հաշվառվի։

Իսկ ՀՀ ճանապարհներով երթևեկելիս ավտոմեքենան պարտադիր պետք է ապահովագրված լինի։

ՀՀ-ում ավտոմեքենա վարելու համար բալային համակարգ է գործում․ տարեկան կունենաս 13 բալ , որոնք կարող ես կորցնել ճանապարհային երթևեկության կանոնների յուրաքանչյուր խախտման(https://hartak.am/life-events/ավտոմեքենայի-ձեռքբերում#վարչական-իրավախախտումներ) դեպքում։ Իսկ բոլոր բալերդ սպառելու դեպքում կզրկվես վարելու իրավունքից։

Նոր ծառայություն

Ավտոմեքենայի առցանց առուվաճառք և նվիրատվություն

Արդեն հնարավոր է ավտոմեքենայի առուվաճառքը և նվիրատվությունը իրականացնել առցանց եղանակով հաշված րոպեների ընթացքում՝ առանց հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ) այցելելու ։

Դրա համար գնորդը և վաճառողը պետք է ունենան «ԵսԵմ» բջջային նույնականացում(https://hartak.am/guides/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%A5%D5%BD%D5%A5%D5%B4-%D5%A8/)։

Ո՞ր դեպքերում է հնարավոր ավտոմեքենայի առուվաճառքը և նվիրատվությունն իրականացնել առցանց եղանակով

Ավտոմեքենայի սեփականության իրավունքը հնարավոր է առցանց եղանակով գրանցել հետևյալ դեպքերում․

Գնորդը և վաճառողը պետք է ունենան «ԵսԵմ» բջջային նույնականացում(https://hartak.am/guides/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%A5%D5%BD%D5%A5%D5%B4-%D5%A8/)։

Գնորդը և վաճառողը պետք է ունենան վարորդական իրավունք ։

Գործարքը պետք է սկսի վաճառողը ։

Վաճառվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա միայն «հերթական» կամ «ցանկալի» տեսակի համարանիշ , որը վաճառքի արդունքում մնալու է անփոփոխ ։

Ինչպե՞ս է փոխանցվելու ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը

Ավտոմեքենայի առցանց վաճառքից հետո 7 օրվա ընթացքում վաճառողը պետք է ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը ներկայացնի հաշվառման-քննական ցանկացած բաժին,(https://hartak.am/pages/ՀՔԲ-հասցեներ) եթե այն չի կորցրել։

Ինչպե՞ս է հանձնվելու ավտոմեքենայի համարանիշը

Ներկայումս առցանց եղանակով հնարավոր է գնել և վաճառել միայն այն ավտոմեքենաները, որոնք ունեն «հերթական» կամ «ցանկալի» տեսակի համարանիշ , որը վաճառքի արդյունքում մնալու է անփոփոխ ։

Այսինքն՝ համարանիշը առցանց գործարքից հետո շարունակելու է մնալ ավտոմեքենայի վրա։

Ինչպե՞ս է վճարվելու ավտոմեքենայի դիմաց

Ավտոմեքենայի գինը և վճարման կարգը համաձայնեցնում են գնորդը և վաճառողը։

Ի՞նչ հարկեր և տուրքեր կան, և ինչպե՞ս վճարել դրանք

Առուվաճառքի հետ կապված հարկերն ու տուրքերը հաշվարկվում և վճարվում են գործարքի պահին հետևյալ չափերով՝

Գնորդի կողմից՝

5,000 դրամ ՝ հաշվառման գործարքի համար,

6,000 դրամ ՝ հաշվառման վկայագրի համար:

Վաճառողի կողմից՝

կուտակված գույքահարկ,

ձիաուժ * 150 դրամի չափով տուրք , եթե տրանսպորտային միջոցը վաճառվում է այն գնելուց հետո 1 տարվա ընթացքում:

Նոր ծառայություն Առցանց վաճառել կամ գնել ավտոմեքենա

Սկսել(https://hartak.am/services/4e36d081-7582-417d-a9ed-e9560b1665d3/yesem)

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս ձեռք բերել և վարել ավտոմեքենա Հայաստանում

Քայլ 1

Ստացիր վարորդական իրավունք

Վարորդական վկայական (իրավունք) ստանալու համար դու պետք է հանձնես որակավորման քննություններ:

Քայլ 2

Ընտրիր ու գնիր ավտոմեքենա

Ավտոմեքենան կարող ես ընտրել ինչպես արտասահմանից, այնպես էլ Հայաստանից՝ այցելելով համապատասխան առցանց հարթակներ կամ ավտոշուկաներ։

Քայլ 3

Մաքսազերծիր ավտոմեքենան

Ավտոմեքենան արտասահմանից ներմուծելու դեպքում անհրաժեշտ է մաքսազերծել այն։

Քայլ 4

Հաշվառիր ավտոմեքենան

Անհրաժեշտ է ավտոմեքենան հաշվառել նախընտրելի հաշվառման-քննական բաժանում (ՀՔԲ)։

Քայլ 5

Ապահովագրիր ավտոմեքենան

ՀՀ ճանապարհներով երթևեկելու համար ավտոմեքենան պետք է լինի ապահովագրված, հակառակ դեպքում կտուգանվես 100,000 դրամի չափով։

Վարորդական իրավունքի ստացումը

Վարորդական վկայական ստանալու համար դու պետք է 2 փուլով որակավորման քննություններ հանձնես՝

տեսական քննություն(https://hartak.am/services/58700f40-d77a-4f2c-9edc-0954769dd518/offline_book_visit)՝ տեսական գիտելիքների ստուգում,

գործնական քննություն(https://hartak.am/services/2c9271f9-33a6-4d6c-a441-4dfd03b89638/offline_book_visit)` գործնական վարման հմտությունների և վարքագծի ստուգում։

Անձը չի կարող մասնակցել վարորդական իրավունքի ստացման քննություններին, եթե՝

հաշվառված է թմրաբանական կամ հոգեբանական բժշկական հաստատություններում,

զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Տեսողական խնդիրներ ունենալու դեպքում անհրաժեշտ է՝

դիմել բժշկի,

անցնել զննություն,

բժշկից ստանալ փաստաթուղթ, որում նշվում է, որ տվյալ անձին ավտոմեքենա վարել չի արգելվում,

փաստաթուղթը ներկայացնել որակավորման քննություններին։

Ուղեցույց Ինչպե՞ս ստանալ վարորդական իրավունք(https://hartak.am/guides/վարորդական-իրավունք)

Վարորդական իրավունքի ստացման համար որակավորման քննությունների անցկացման վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։

Հայաստանում օտարերկրյա վարորդական վկայականով վարելը

ՀՀ երկքաղաքացիները Հայաստանում մեքենա վարելու համար պետք է ունենան ՀՀ ազգային վարորդական վկայական , որը նրանք կարող են հեշտությամբ ստանալ առանց վարորդական տեսական և գործնական քննություններ հանձնելու ։ ՀՀ ազգային վարորդական վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում(https://hartak.am/guides/օտարերկրյա-վարորդական#տրամադրում)՝ այլ պետության կողմից տրված վարորդական վկայականի վավերականությունը պարզելուց հետո, ընդ որում՝ օտարերկրյա վարորդական վկայականը չի կորցնում իրավական ուժը։

Օտարերկրացիները կարող են Հայաստանում մեքենա վարել օտարերկրյա վարորդական վկայականով, եթե այն համապատասխանում է «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիայի պահանջներին(https://hartak.am/guides/օտարերկրյա-վարորդական#կոնվենցիա)։

Ուղեցույց Ինչպե՞ս վարել Հայաստանում օտարերկրյա վարորդական վկայականով(https://hartak.am/guides/օտարերկրյա-վարորդական)

ՀՀ երկքաղաքացիների հայկական վարորդական վկայական ստանալու, ինչպես նաև օտարերկրյա վարորդական վկայականով ՀՀ-ում վարելու կամ այն հայկականով փոխանակելու մանրամասները ներյակացված են ուղեցույցում։

Ինչպե՞ս արտասահմանից ներմուծել ավտոմեքենա

Մաքսազերծում

Ավտոմեքենա կարող ես գնել ինչպես ՀՀ շուկայից, այնպես էլ արտասահմանից։ Արտասահմանից ներմուծելու դեպքում անհրաժեշտ գործողությունների քայլ առ քայլ նկարագրությունը ներկայացված է ուղեցույցում:

Ուղեցույց Ինչպե՞ս արտասահմանից ներմուծել ավտոմեքենա և մաքսազերծել այն(https://hartak.am/guides/ավտոմեքենայի-մաքսազերծում)

Ավտոմեքենան մաքսազերծելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներկայացված են ուղեցույցում։

Հաշվառում

Ավտոմեքենան գնելուց հետո 15 օրվա ընթացքում պետք է դիմես Ճանապարհային ոստիկանություն՝ դրա սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար։ Իսկ այն արտասահմանից ներմուծելու դեպքում նշված 15-օրյա ժամկետը հաշվարկվում է ավտոմեքենայի հայտարարագրման օրվանից։

Որոշ դեպքերում գործարքը հնարավոր է իրականացնել առցանց եղանակով(https://hartak.am/life-events/ավտոմեքենայի-ձեռքբերում#առցանց-առուվաճառք)՝ առանց հաշվառման-քննական բաժին այցելելու ։

Իսկ ֆիզիկապես ավտոմեքենան հաշվառելու (նաև անվանափոխություն) գործընթացի մանրամասները ներկայացված են քայլ առ քայլ ուղեցույցում։

Ուղեցույց Ինչպե՞ս հաշվառել ավտոմեքենան(https://hartak.am/guides/հաշվառում)

Ավտոմեքենա գնելիս կամ ներմուծելիս այն հաշվառելու հաջորդական քայլերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են ուղեցույցում։

Վնասված համարանիշի վերաթողարկումը

Ի՞նչ պետք է անել համարանիշը վնասվելու դեպքում

Եթե գտնվում ես Երևանում կամ Գյումրիում, ապա վնասված համարանիշը վերանորոգելու համար պետք է այցելես Երևանի ՀՔԲ-ներ (Գաջեգործների 76, Իսակովի 9) կամ Շիրակի մարզի ՀՔԲ (Թբիլիսյան խճուղի, 2/14), որտեղ նոր կամ նորոգված համարանիշը կտրամադրվի անմիջապես ։

Իսկ եթե գտնվում ես մարզերում, ապա անհրաժեշտ է վնասված համարանիշը մոտեցնել տվյալ մարզի հաշվառման-քննական բաժին (ՀՔԲ)(https://hartak.am/pages/ՀՔԲ-հասցեներ) և դիմել այն վերաթողարկելու համար։ Այդ դեպքում վարորդին 1 շաբաթ ժամկետով կտրվի ժամանակավոր համարանիշ ։ Այդ 1 շաբաթվա ընթացքում վարորդը պետք է այցելի Երևանի ՀՔԲ ՝ նոր թիթեղյա համարանիշը ստանալու համար։

Որքա՞ն է անհրաժեշտ վճարել վնասված համարանիշը վերաթողարկելու համար

Վնասված համարանիշը վերանորոգելու կամ վերաթողարկելու համար անհրաժեշտ է վճարել 12,000 դրամ ։ Վճարումը կատարվում է տեղում՝ վճարային տերմինալի միջոցով։

Վաճառք և վերահաշվառում

Երբ վաճառում ես ավտոմեքենան , այն անհրաժեշտ է հանել հաշվառումից։ Գործարքը որոշ դեպքերում հնարավոր է իրականացնել առցանց եղանակով(https://hartak.am/life-events/ավտոմեքենայի-ձեռքբերում#առցանց-առուվաճառք)՝ առանց հաշվառման-քննական բաժին այցելելու ։

Այլ ո՞ր դեպքերում է ավտոմեքենան հանվում հաշվառումից