Անցնել հիմնական բովանդակությանը
Ծառայությունների միասնական հարթակ Ծառայությունների միասնական հարթակ(https://hartak.am/) Իմ Տվյալները(https://mydata.hartak.am)
Հայերեն
Վերադառնալ
Ուղեցույց
Ինչպե՞ս գրանցել ամուսնությունը ՀՀ-ում
Այս ուղեցույցի նպատակն է տրամադրել ամբողջական տեղեկատվություն ՀՀ-ում ամուսնության պետական գրանցման մասին։
ՀՀ-ում ամուսնություն գրանցելու իրավունք ունեն՝
ՀՀ քաղաքացիները,
քաղաքացիություն չունեցողները
օտարերկյա քաղաքացիները։
ՀՀ օրենսդրությամբ ամուսնության պետական գրանցումն արգելվում է միայն մի քանի դեպքում:
Ամուսնությունը հնարավոր է գրանցել ինչպես առցանց, այնպես էլ ֆիզիկապես՝ այցելելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներ(https://hartak.am/pages/%D6%84%D5%AF%D5%A1%D5%A31/) (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС)։
ՀՀ քաղաքացիների ամուսնության գրանցումը
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:
Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով չի թույլատրվում:
Առցանց գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնությունը
Սկսել(https://hartak.am/services/5f224409-e6c7-457f-ae15-295b623e88ed/yesem)
Առցանց ստանալ ամուսնության վկայականի կրկնօրինակը
Սկսել(https://hartak.am/services/cfde69a0-f592-4250-a5e0-3ed40a520869/yesem)
Որտե՞ղ է գրանցվում ամուսնությունը
Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС)։
Գործակալության հասցեներ և կոնտակտային տվյալներ(https://hartak.am/pages/%D6%84%D5%AF%D5%A1%D5%A31/)։
Ի՞նչ է անհրաժեշտ ՀՀ-ում ամուսնություն գրանցելու համար
Ամուսնությունը գրանցելու համար տղամարդը և կինը պետք է լինեն առնվազն 18 տարեկան և ունենան միմյանց հետ ամուսնանալու փոխադարձ կամավոր համաձայնություն։
Ո՞ւմ միջև է արգելվում ամուսնություն գրանցել ՀՀ-ում
Այն անձանց միջև, որոնցից մեկը գտնվում է գրանցված մեկ այլ ամուսնության մեջ,
մերձավոր ազգականների միջև (ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, հարազատ և համահայր կամ համամայր (նույն հորից կամ մորից ծնված) եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների միջև),
որդեգրողների և որդեգրվածների միջև,
այն անձանց միջև, որոնցից առնվազն մեկին դատարանը ճանաչել է անգործունակ (անգործունակ են համարվում այն անձինք, ովքեր հոգեկան խանգարման հետևանքով չեն կարող հասկանալ իրենց գործողությունների նշանակությունը)։
Տարբեր կրոններին դավանող մարդիկ կարո՞ղ են ստանալ ամուսնության պետական գրանցում ՀՀ-ում
Տարբեր կրոններին դավանող ամուսիններն իրավունք ունեն պետականորեն գրանցելու իրենց ամուսնությունը ՀՀ-ում։
ՀՀ ընտանեկան օրենսդրությամբ արգելվում է ամուսնանալիս կրոնական պատկանելության հատկանիշներով քաղաքացիների իրավունքների որևէ սահմանափակում:
ՀՀ-ում ամուսնության պետական գրանցումն արգելվում է ՄԻԱՅՆ հետևյալ դեպքերում։
Ե՞րբ է կատարվում ամուսնության պետական գրանցումը
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը: Դիմումում կարելի է նշել ներկայացման պահից մինչև վեց ամիս ընկած ժամանակահատվածում ցանկացած օր։
Ամուսնության առանձին դիմումներ ներկայացնելու դեպքում այդ ժամկետի հաշվարկը սկսվում է ամուսնության մասին երկրորդ դիմումը ներկայացնելու օրվանից:
Ամուսնության պետական գրանցման դիմումում նշված օրվա փոփոխությունը կատարվում է ամուսնացողներից մեկի դիմումի հիման վրա:
Ո՞ր մարմինն է գրանցում ամուսնությունը
Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի հաշվառման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը(https://hartak.am/pages/%D6%84%D5%AF%D5%A1%D5%A31/) (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС)։
Հաշվառման մշտական հասցե չունենալու դեպքում քաղաքացու ամուսնությունը գրանցում է նրա ժամանակավոր բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС): Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք(https://hartak.am/guides/%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%B4#%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D6%84) ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:
Ո՞ր մարմինն է գրանցում զինծառայողի ամուսնությունը
Եթե ամուսնության մասին դիմումը տրվում է ամուսնանալ ցանկացող զինծառայողի կողմից, ապա զինծառայողի բնակավայր է համարվում համապատասխան զորամասի կամ հիմնարկի տեղաբաշխման վայրը։
Հետևաբար՝ ամուսնությունը գրանցում է զինծառայողի բնակավայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС)։
Այդ դեպքում զինծառայողի կողմից ներկայացվում է զինծառայության վայրից տեղեկանք:
Ինչպե՞ս է կատարվում ամուսնության պետական գրանցումը կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց համար
Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման դիմումները բնակության վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) է ներկայացնում քրեակատարողական համապատասխան հաստատությունը՝ հաստատված տվյալ հաստատության ղեկավարի ստորագրությամբ և հաստատության կնիքով:
Ամուսնության հանդիսավոր պետական գրանցումը կատարում է գործակալության կամ սպասարկման կենտրոնի աշխատողը քրեակատարողական համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնությամբ ընտրված վայրում։
Ինչպե՞ս է որոշվում ամուսինների ազգանունը ամուսնության գրանցման ժամանակ
Ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում),
եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն պետք է լինի ամուսիններից մեկի ազգանունը,