Site In English(https://www.anqa.am/en/)
Հաճախ տրվող հարցեր(https://www.anqa.am/hy/հտհ/)
ՈԱԱԿ(https://www.anqa.am/hy/)
Նորություններ
Լուրեր(https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/)
Նոր
16
Հոկտեմբեր 2026 թ.
ՈԱԱԿ-ում քննարկվել են երեք քոլեջների առաջիկա փորձագիտական այցերի հիմնական ուղղությունները
Facebook(https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/ոաակ-ում-քննարկվել-են-երեք-քոլեջների-առաջիկա-փորձագիտական-այցերի-հիմնական-ուղղությունները/) Google+(https://plus.google.com/share?url=https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/ոաակ-ում-քննարկվել-են-երեք-քոլեջների-առաջիկա-փորձագիտական-այցերի-հիմնական-ուղղությունները/)
Հոկտեմբերի 16-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի է ունեցել հանդիպում ՈԱԱԿ-ի տնօրենի, հավատարմագրման գործընթացում գտնվող երեք քոլեջների փորձագետների և համակարգողների մասնակցությամբ։ Ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակում առաջիկայում արտաքին գնահատման փորձագիտական այցեր տեղի կունենան՝
Արմավիրի արվեստի պետական քոլեջում,
Դիլիջանի արվեստի պետական քոլեջում,
Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քոլեջների նախնական գնահատման արդյունքում բացահայտված հիմնական խնդիրները, ինչպես նաև տարբեր մասնագիտական ուղղվածություն ունեցող քոլեջների արտաքին գնահատման առանձնահատկությունները։ Ընդգծվել է, որ փորձագիտական գնահատման հիմքում պետք է լինեն փաստերն ու ապացույցները, որոնք հնարավորություն կտան գնահատելու ոչ միայն հաստատություններում առկա գործընթացներն ու դրանց փաստաթղթավորումը, այլև դրանց իրականացման փաստացի արդյունքները։ Առանձնակի ուշադրություն է դարձվել կրթական ծրագրերի իրականացման արդյունավետությանը, ուսումնառության վերջնարդյունքների ձեռքբերմանը և ուսանողների գործնական կարողությունների ձևավորմանը, դուալ ուսուցման կազմակերպմանը, գործնական ուսուցման հնարավորությունների ընդլայնմանը և մասնագիտական հմտությունների ձևավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։