Site In English(https://www.anqa.am/en/)
Հաճախ տրվող հարցեր(https://www.anqa.am/hy/հտհ/)
ՈԱԱԿ(https://www.anqa.am/hy/)
Նորություններ
Լուրեր(https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/)
Նոր
19
Հոկտեմբեր 2026 թ.
Ի՞նչ է փոխվել բուհերում․ հավատարմագրման արդյունքներն ու զարգացման հաջորդ քայլերը
Facebook(https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/ի-նչ-է-փոխվել-բուհերում-հավատարմագրման-արդյունքներն-ու-զարգացման-հաջորդ-քայլերը/) Google+(https://plus.google.com/share?url=https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/ի-նչ-է-փոխվել-բուհերում-հավատարմագրման-արդյունքներն-ու-զարգացման-հաջորդ-քայլերը/)
Կրթական ծրագրերի վերանայում, ուսանողների կարողությունների գնահատման նոր մոտեցումներ և որոշումների կայացում՝ տվյալների հիման վրա ․ բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ հոկտեմբերի 19-ին քննարկվել են հավատարմագրման արդյունքում արձանագրված փոփոխությունները։ Տվյալահենք կառավարում ․ փորձագիտական խորհրդատվություններից՝ կոնկրետ գործողություններ Հավատարմագրման ընթացքում ստացված առաջարկությունները ներառվում են բուհերի բարելավման պլաններում և ռազմավարական ծրագրերում։ Դրանց կատարմանը հետևելու աշխատանքներում ներգրավվում են նաև գործատուներն ու շրջանավարտները։ Բուհերի ներկայացուցիչներն առանձնացրել են կառավարչական որոշումներում վերլուծությունների և փաստական տվյալների օգտագործման ընդլայնումը։ Ներկայացվել է նաև տվյալների հավաքագրման ու ամփոփման թվայնացման փորձը, որը հնարավորություն է տալիս ավելի արագ ստանալ գնահատման արդյունքներն ու արձագանքել բացահայտված խնդիրներին։ Կրթական ծրագրերի վերանայում ․ հստակ վերջնարդյունքներ և գնահատման նոր մոտեցումներ Հավատարմագրման ազդեցությամբ բուհերում հստակեցվել է, թե ինչ պետք է իմանա և կարողանա անել շրջանավարտը, ինչպես են դասընթացները նպաստում այդ կարողությունների ձևավորմանը, և ինչ գործիքներով պետք է գնահատվի դրանց ձեռքբերումը։ Մասնակիցները ներկայացրել են վերջնարդյունքների քարտեզագրման և գնահատման ռուբրիկների կիրառման փորձը։ Կրթական ծրագրերի խնդիրները բացահայտելու համար բուհերը սկսել կամ ընդլայնել են ներքին աուդիտը՝ ներգրավելով տեղացի և միջազգային անկախ փորձագետների։ Միաժամանակ գնահատման առանձին մեխանիզմներ դեռ մշակման կամ փորձարկման փուլում են։ Շահակիցների լայն շրջանակի մասնակցություն ․ ուսանողների կարծիքից՝ տեսանելի փոփոխություններ Որակի ապահովման աշխատանքներում ընդլայնվել է դասախոսների, տարբեր ստորաբաժանումների, ուսանողների և արտաքին շահակիցների մասնակցությունը։ Բուհերի ներկայացուցիչների գնահատմամբ՝ որակի ապահովումն աստիճանաբար դառնում է հաստատության շահակիցների համատեղ պատասխանատվությունը։ Ներկայացվել է նաև տվյալների վերլուծության հիման վրա բարելավման պլաններ կազմելու և դրանց կատարման մասին ուսանողներին տվյալներ ներկայացնելու փորձը։ Այս մոտեցմամբ ուսանողները տեսնում են, թե իրենց բարձրացրած հարցերից հետո ինչ քայլեր են ձեռնարկվել, որ խնդիրներն են լուծումներ ստացել։