Site In English(https://www.anqa.am/en/)
Հաճախ տրվող հարցեր(https://www.anqa.am/hy/հտհ/)
ՈԱԱԿ(https://www.anqa.am/hy/)
Նորություններ
Լուրեր(https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/)
Նոր
22
Հոկտեմբեր 2026 թ.
ՈԱԱԿ փորձագիտական խումբն արտաքին գնահատում է իրականացնում Արմավիրի արվեստի պետական քոլեջում
Facebook(https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/ոաակ-փորձագիտական-խումբն-արտաքին-գնահատում-է-իրականացնում-արմավիրի-արվեստի-պետական-քոլեջում/) Google+(https://plus.google.com/share?url=https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/ոաակ-փորձագիտական-խումբն-արտաքին-գնահատում-է-իրականացնում-արմավիրի-արվեստի-պետական-քոլեջում/)
Հոկտեմբերի 21-23-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Արմավիրի արվեստի պետական քոլեջում։ Փորձագիտական խմբի ղեկավարն է Հայաստանի եվրոպական համալսարանի «Ֆինանսներ և բանկային գործ» ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմենուհի Մհերյանը: Խմբի անդամներն են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Բեմական խոսքի պրոֆեսոր, ռեժիսոր, հաղորդավար Աննա Հեքեքյանը , Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս Հեղինե Սարուխանյանը , Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Սամվել Մկրտչյանը ։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային բաժնի մասնագետ Տաթև Հախնազարյանը ։ Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում։ Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, գործատուների, Կառավարման խորհրդի անդամների, բաժնի վարչների և ուս․ մասի վարիչի, դասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների, հիմնական ստորաբաժանումների պատասխանատուների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի անդամների, որակի ապահովման պատասխանատուի հետ, իրականացվել են դասալսումներ, ռեսուրսների և ուսանողների ստեղծագործական աշխատանքների դիտարկումներ։ Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Երգեցողություն», «Դերասանական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։