Site In English(https://www.anqa.am/en/)

Հաճախ տրվող հարցեր(https://www.anqa.am/hy/հտհ/)

ՈԱԱԿ(https://www.anqa.am/hy/)

Նորություններ

Լուրեր(https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/)

Նոր

22

Հոկտեմբեր 2026 թ.

ՈԱԱԿ փորձագիտական խումբն արտաքին գնահատում է իրականացնում Դիլիջանի արվեստի պետական քոլեջում

Facebook(https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/ոաակ-փորձագիտական-խումբն-արտաքին-գնահատում-է-իրականացնում-դիլիջանի-արվեստի-պետական-քոլեջում/) Google+(https://plus.google.com/share?url=https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/ոաակ-փորձագիտական-խումբն-արտաքին-գնահատում-է-իրականացնում-դիլիջանի-արվեստի-պետական-քոլեջում/)

Հոկտեմբերի 21-23-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Դիլիջանի արվեստի պետական քոլեջում։ Փորձագիտական խմբի ղեկավարն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Զարգացման գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը ։ Խմբի անդամներն են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի իսպաներենի դասախոս, որակի ապահովման մասնագետ Բելլա Աբրահամյանը , Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի Կատարողական ցիկլի նախագահ, դասախոս, նվագակցող Ասյա Գրիգորյանը , Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» կրթական ծրագրի ուսանող Անի Շահբազյանը ։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։ Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում։ Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, գործատուների, Կառավարման խորհրդի անդամների, դասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների, ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատուների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի անդամների, որակի ապահովման պատասխանատուի հետ, իրականացվել են դասալսումներ, ռեսուրսների և կատարումների դիտարկումներ։ Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Գործիքային կատարողական արվեստ» և «Երգեցողություն» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։