Site In English(https://www.anqa.am/en/)

Հաճախ տրվող հարցեր(https://www.anqa.am/hy/հտհ/)

ՈԱԱԿ(https://www.anqa.am/hy/)

Նորություններ

Լուրեր(https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/)

Նոր

22

Հոկտեմբեր 2026 թ.

Վերահավատարմագրվում է Արարարտի տարածաշրջանային պետական քոլեջը

Facebook(https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/վերահավատարմագրվում-է-արարարտի-տարածաշրջանային-պետական-քոլեջը/) Google+(https://plus.google.com/share?url=https://www.anqa.am/hy/նորություններ/լուրեր/վերահավատարմագրվում-է-արարարտի-տարածաշրջանային-պետական-քոլեջը/)

Հոկտեմբերի 21-23-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում։ Փորձագիտական խմբի ղեկավարն է Շիրակի պետական համալսարանի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը ։ Խմբի անդամներն են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Նարինե Հովհաննիսյանը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս, «Ալեքս Տեքստիլ» ՓԲԸ հագուստի կոնստրուկտոր Օլյա Ավետիսյանը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» կրթական ծրագրի ուսանող Գարեգին Դավթյանը ։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը ։ Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել նախնական գնահատում։ Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, գործատուների, Կառավարման խորհրդի անդամների, ամբիոնների վարիչների, դասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների, շրջանավարտների, Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի անդամների, կրթության որակի պատասխանատուի հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։ Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Խոհարարական գործ» և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։