Skip to main content

Image

Ակադեմիական գրագրության կենտրոն

Կենտրոնի պատմությունը

ԵՊՀ ակադեմիական գրագրության կենտրոնը բացվել է 2022 թ ․ հոկտեմբերի 3-ին որպես ԵՊՀ ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին միջազգային գիտական հանրության մեջ ներգրավելու գործիքներից մեկը: Կենտրոնն առաջարկում է մի շարք ծառայություններ՝ միտված հետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, հետազոտական կարողությունների, գիտական տեքստեր գրելու հմտությունների զարգացմանը: Կենտրոնը ոչ միայն կրթական հարթակ է, այլ նաև համատեղ նախագծերի, համագործակցության և հաղորդակցության տարածք:

Կենտրոնի առաքելությունը