Skip to main content
Մանկավարժի որակավորման շնորհում
ԵՊՀ ուսանողների և բարձրագույն կրթություն ունեցող անձանց մանկավարժի հավաստագրումը կատարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.03.2024 թվականի N432-Ա/2 հրամանի, ՀՀ իրավական այլ ակտերի և ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամում մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման (ուսուցման) դասընթացների (ծրագրի) կազմակերպման ընթացակարգ»-ի պահանջներին ( հաստատվել է ԵՊՀ գիտական խորհրդի 2024 թ. հուլիսի 11-ի թիվ 22/1 որոշմամբ(http://documentation.ysu.am/wp-content/uploads/2024/08/22.pdf) ) համապատասխան:
Դասընթացներին մասնակցելու հնարավորություն ունեն տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք և ԵՊՀ ուսանողները՝ ռեկտորի հրամանով հաստատված մասնագիտությունների ցանկին համապատասխան:
Դասընթացները կազմակերպվում են վճարովի հիմունքներով: Վճարման կարգը սահմանվում է մասնակցի հետ կնքվող պայմանագրով, իսկ վճարման չափը՝ ռեկտորի հրամանով: