Skip to main content
Image
ԵՊՀ առաջինկուրսեցու ուղեցույց
ԵՊՀ ռեկտորի ողջույնի խոսքը
Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, բարի գալուստ Երևանի պետական համալսարան։ Դուք կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող համալսարանի ուսանող եք և համալսարանական մեծ ընտանիքի անդամ։
Ուսումնառության ընթացքում այստեղ ծանոթանալու եք ավելի քան մեկդարյա հարուստ պատմություն ունեցող համալսարանի գեղեցիկ ավանդույթներին, ստանալու եք Հայաստանում լավագույն կրթությունը, ձեռք եք բերելու նոր հմտություններ, գիտական ասպարեզում կատարելու եք ձեր առաջին քայլերը, բացահայտելու եք ձեր ներուժը, սովորելու եք ինքնուրույն մտածել, կարողանալու եք փնտրել ստեղծագործական լուծումներ, հասկանալու եք՝ ինչպես կյանքի կոչել ձեր գաղափարներն ու լիարժեք ձևավորվել որպես անհատ ու քաղաքացի։
Կարդալ ողջույնի խոսքն ամբողջությամբ(https://www.ysu.am/sitesection-46/183)
Առաջինկուրսեցիների հանդիսավոր մուտքը համալսարան
Բարի գալուստ ԵՊՀ
Սիրելի՛ ուսանողներ, դուք արդեն ԵՊՀ մեծ ընտանիքի անդամ եք, ինչի համար ջերմորեն շնորհավորում ենք ձեզ։ Այստեղ առկա են բոլոր հնարավորությունները ոչ միայն որակյալ կրթություն ստանալու, այլև ուսանողական անմոռանալի տարիներ անցկացնելու և երազանքներին հասնելու համար։
Ձեր ուսումնառությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ուսումնական տարվա առաջին շաբաթվա ընթացքում դուք ծանոթանալու եք կրթական գործընթացին, ձեր ֆակուլտետի կառուցվածքին, համալսարանական ստորաբաժանումներին և ուսանողական տարիներին ընձեռվող հնարավորություններին։