Skip to main content

Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն

ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը հիմնադրվել է 2006 թվականին։ Կենտրոնում գործում են Դիմորդների հետ տարվող աշխատանքների և Նախապատրաստական դասընթացների բաժինները:

Կենտրոնի գործունեության առաջնահերթությունն է նպաստել դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը: Այդ նպատակի իրականացման համար կենտրոնն իր գործունեության բոլոր տարիներին հետևողական աշխատանքներ է կատարել շահառու խմբերին իրազեկելու, կրթական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համալսարանն ավագ դպրոցների և քոլեջների հետ կամրջելու ուղղությամբ: Կենտրոնը նաև կատարում է աշխատանքներ ՀՀ և արտասահմանյան քաղաքացիների՝ ԵՊՀ ընդունելությանը նախապատրաստելու, այդ ուղղությամբ ֆակուլտետների և ստորաբաժանումների աշխատանքները համակարգելու և ԵՊՀ-ի նկատմամբ հանրային վստահության աստիճանը բարձրացնելու նպատակով։

Դիմորդի ուղեցույց-2026