ՀԱՅ(https://www.sci.am/gitardyunqnerview.php?id=129&arch=&langid=1) ENG(https://www.sci.am/gitardyunqnerview.php?id=129&arch=&langid=2) РУС(https://www.sci.am/gitardyunqnerview.php?id=129&arch=&langid=3)
Գլխավոր էջ(https://www.sci.am/index.php?langid=1)
Ակադեմիայի մասին(https://www.sci.am/about.php?langid=1)
Բաժանմունքներ(https://www.sci.am/divs.php?langid=1)
Կազմակերպություններ(https://www.sci.am/orgs.php?langid=1)
Անդամներ(https://www.sci.am/members.php?langid=1)
Կապ մեզ հետ(https://www.sci.am/contacts.php?langid=1)
Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները(https://www.sci.am/newsview.php?id=1188&langid=1#top)
Հայաստանը՝ Եվրոպայի և Հնդկաստանի գիտական ու մշակութային երկխոսության հարթակ(https://www.sci.am/newsview.php?id=1186&langid=1#top)
Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում(https://www.sci.am/newsview.php?id=1189&langid=1#top)
Արհեստական բանականությունը գիտության մեջ․ կլոր սեղաններ՝ ՀՀ ԳԱԱ-ում(https://www.sci.am/newsview.php?id=1194&langid=1#top)
Մինաս Ավետիսյան «Խնոցի են հարում» 1964թ., կտավ, յուղաներկ (աջից), Հայաստանի ազգային պատկերասրահ, «Ջաջուռ» 1960թ. կտավ, յուղաներկ (ձախից), Երևանի ժամանակակից արվեստի թանգարան(https://canvas.yatuk.am/hy/game/minas-avetisyan/jajur-34/)
Սփյուռքի գիտնականները(https://www.sci.am/spyurq.php?langid=1#top)
Օհանես Ջոն Ներսեսյան(https://www.sci.am/spyurqview.php?id=29&langid=1#top)
Մեր երախտավորները(https://www.sci.am/gratefuls.php?langid=1#top)
Ռաֆայել Ղազարյան(https://www.sci.am/gratefulsview.php?id=17&langid=1#top)
գիտնականը և քաղաքացին(https://www.sci.am/gratefulsview.php?id=17&langid=1#top)
Կառուցվածք(https://www.sci.am/structure.php?langid=1)
Նախագահության անդամներ(https://www.sci.am/presidium.php?langid=1)
Գիտական խորհուրդ(https://www.sci.am/scicouncil.php?langid=1)
Փաստաթղթեր(https://www.sci.am/documents.php?langid=1)
Ինովացիոն առաջարկներ(https://www.sci.am/inno.php?langid=1)
Հրատարակություններ(https://www.sci.am/pubs.php?langid=1#top)
Հիմնադրամներ(https://www.sci.am/funds.php?langid=1#top)
Գիտաժողովներ(https://www.sci.am/conferences.php?langid=1)
Մրցույթներ(https://www.sci.am/competitions.php?langid=1)
Միջազգային համագործակցություն(https://www.sci.am/intrel.php?langid=1)
Երիտասարդական ծրագրեր(https://www.sci.am/eritprog.php?langid=1)
Լուսանկարներ(https://www.sci.am/photogalleriescats.php?langid=1#top)
Տեսադարան(https://www.sci.am/videos.php?langid=1#top)
Վեբ ռեսուրսներ(https://www.sci.am/webresources.php?langid=1#top)
Այլ ակադեմիաներ(https://www.sci.am/academies.php?langid=1#top)
«Գիտություն» թերթ(https://www.sci.am/newspapers.php?langid=1#top)
«Գիտության աշխարհում» հանդես(https://www.sci.am/gitashxarh.php?langid=1#top)
Հրապարակումներ մամուլում(https://www.sci.am/inpress.php?langid=1)
Ազդեր(https://www.sci.am/announces.php?langid=1)
Հոբելյաններ(https://www.sci.am/anniversaries.php?langid=1#top)
Համալսարաններ(https://www.sci.am/universities.php?langid=1#top)
Նորություններ(https://www.sci.am/news.php?langid=1)
Գիտական արդյունքներ(https://www.sci.am/gitardyunqner.php?langid=1)
Սփյուռքի գիտնականները(https://www.sci.am/spyurq.php?langid=1)
Երիտասարդ գիտնականի ամբիոն(https://www.sci.am/erit.php?langid=1)
Մեր երախտավորները(https://www.sci.am/gratefuls.php?langid=1)
Հայտարարություններ(https://www.sci.am/announces2.php?langid=1)
Կայքի քարտեզ(https://www.sci.am/sitemap.php?langid=1#top)
ՀՀ ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամ(http://sdfund.sci.am)
Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ(http://haygithimnadram.am)
Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամ(https://geghard-saf.am/)
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն(http://isec.am)
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան(http://www.flib.sci.am)
Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի շնորհման միջազգային կոմիտե(http://vaprize.sci.am/)
Հայկական ազգային տեղեկատվական կետ HORIZON 2020(http://h2020.sci.am)
EURAXESS-Armenia Portal(https://www.euraxess.am/)
Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց(https://asnet.am)
Գիտական արդյունքներ
02/04/2026
Հայաստանի ժայռապատկերների 140-ամյա պատմությունն ամփոփվել է Կարեն Թոխաթյանի մենագրության մեջ
Tweet(https://twitter.com/share)
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի հեղինակային «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը։ Այն ամփոփում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման շուրջ 140-ամյա պատմությունը։ Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 27-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։
Աշխատության նպատակն է հանգամանալի հետազոտությամբ ու հիմնական տեսակետների քննությամբ լուսաբանել ասպարեզում առկա բարդ հարցերը, բացահայտել ժայռափորագրման ոլորտի ձևավորման նախադրյալները, զարգացման փուլերը և օրինաչափությունները, ժայռապատկերաբանության գիտաճյուղում առաջադրել նոր խնդիրներ, առաջարկել եղանակներ ու կիրառելի լուծումներ: Հեղինակը համակողմանիորեն վերլուծել է ժայռարվեստում և հայոց մշակույթի հարակից ոլորտներում պահպանված հնագույն պատկերացումները։
Այս աշխատությունը Կարեն Թոխաթյանի շուրջ 40 տարվա ուսումնասիրությունների արդյունք է։ Հեղինակը նշում է՝ ժայռապատկերները պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր են և ունեն գիտաճանաչողական մեծ նշանակություն․ «Հայաստանում հնուց ի վեր ծագած ժայռագրությունը, հարատևելով որպես հաղորդակցության միջոց, ապահովել է սերունդների կապը, կենսափորձի, մտածելակերպի և մշակույթի անխզելիությունը, ուրույն պատկերագրությամբ փոխանցել անցյալի խորհուրդը»:
Գրքի փաստագրական հիմքում հինգ բնույթի սկզբնաղբյուրներ են
Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Նախիջևանում ցարդ հայտնի 85 հնավայրերից 80-ում հետազոտած գրեթե 6000 ժայռապատկեր, մոտ 100 տնտեսական, պաշտպանական, ծիսապաշտամունքային կառույց և 12 հնաստղագիտական կառուցվածք
Հրատարակված ժայռապատկերներ
Հնագիտական գտածոներ ու հուշարձաններ
Լեզվական, բանահյուսական և ազգագրական նյութեր
Անտիկ ու միջնադարյան հայ իմաստասերների և մատենագիրների երկեր:
Կարեն Թոխաթյանը ժայռապատկերները հիմնականում ուսումնասիրել է տեղում։ Աշխատության մեջ դիտարկվել է Հայաստանում արդեն հայտնաբերված և 1986-2025 թթ. իր գրանցած՝ լուսանկարած ու ճշգրիտ տեղորոշած շուրջ 6000 նոր գտնված ժայռապատկեր․ Գեղամա լեռներում՝ 3500, Արագածում՝ 1000, Թեքսարում՝ 750, Սյունիքի ու Քարվաճառի լեռներում՝ 500, և մոտ 250 ժայռապատկեր ու վերապրուկ՝ հարթավայրային ցածրադիր մասերում։