76 Fanarjyan Street, Yerevan 0052(https://maps.app.goo.gl/MTkSLaMaXkeaaxLWA)

+374 10 20-50-50

info@oncology.am

Leave a comment

Contact us(https://oncology.am/contact-us)

Eng

Հայ(https://oncology.am/hy/reception-and-dispensary)

Rus(https://oncology.am/ru/reception-and-dispensary)

Eng(https://oncology.am/en/reception-and-dispensary)

National Center of Oncology named after V.A. Fanarjyan(https://oncology.am/en)

ADMISSIONS AND OUTPATIENT SERVICES

ԸՆԴՈՒՆԱՐԱՆ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բազմաթիվ այցելուներին առանց կուտակումների ու հերթերի սպասարկելու նպատակով, ընդլայնվել է բուժհաստատության ընդունարանը, ներդրվել է հերթի կառավարման և հերթագրման ժամանակակից էլեկտրոնային համակարգ։

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ԴԻՍՊԱՆՍԵՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքում գործում են հետևյալ կաբինետները.

վիրաբուժական,

էնդոկրինոլոգիական,

գինեկոլոգիական,

ուրոլոգիական,

մաշկաբանական,

թոքային,

անհետաձգելի օգնության (emergency care),

մեկուսարան,

ակնաբուժական,

գաստրոէնտերոլոգիական,

նեվրոպաթոլոգիական,

թերապևտիկ։

Ամբուլատոր-դիսպանսեր ծառայությունում կատարվում են նեղ մասնագիտացված ուռուցքաբանների (թոքաբան, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաուռուցքաբան, մանկական ուռուցքաբան, ակնաբույժ, գաստրոէնտերոլոգ, նյարդաբան, ցավի մասնագետ) խորհրդատվություններ: Բաժանմունքն արդեն 3 տարի է համալրվել է գերժամանակակից գերմանական Photofinder սարքավորումով, որն արհեստական բանականության շնորհիվ թույլ է տալիս ախտորոշել մաշկային պաթոլոգիաները 95% ճշտգրտությամբ։ Ծառայությունում գործում է մատենավարական բաժինը, որտեղ առաջնային հիվանդները հաշվառվում են և հետագայում գտնվում են դիսպանսեր հսկողության տակ:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Բաժանմունքում իրականացվում է բարորակ և չարորակ ուռուցքներով հիվանդների հետազոտություն, ախտորոշման ճշգրտում, համապատասխան մասնագետների հետ խորհրդատվություններ և հետագա ստացիոնար բուժման անհրաժեշտության դեպքում ուղորդվում ՈՒԱԿ-ի համապատասխան ստացիոնար բաժանմունք։ Բաժանմունքի վիրահատարանում կատարվում է ամբուլատոր փոքր վիրաբուժական միջամտություններ՝ պապիլոմաների, նևուսների, աթերոմաների, լիպոմաների, ֆիբրոմաների, հեմանգիոմաների հեռացում, պունկցիոն, տրեպան բիոպսիաներ, վիրակապություններ և այլն։

Չարորակ ուռուցքներով և նախաքաղցկեղային հիվանդություններով հիվանդները ստացիոնար կամ ամբուլատոր բուժումների ավարտից հետո բաժանմունքում վերցվում են դիսպանսեր հսկողության և ԱՆ-ի կողմից ընդունված չափորոշիչներին համապատասխան պարբերաբար ենթարկվում հետազոտությունների և մասնագիտացված խորհրդատվությունների։