Արբիտրաժային դատարան Արբիտրաժի մասին Ժամանակակից աշխարհում մեծ տարածում ունի գործարարների միջև ծագած վեճերի՝ Արբիտրաժի քննությանը հանձնելու սովորույթը։ Համաշխարհային պրակտիկայում այդպիսիք հանդիսանում են առևտրաարդյունաբերական պալատներին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանները: Հայաստանում 2006թ. ընդունվել է օրենք «Առևտրային Արբիտրաժի մասին», որի համաձայն 2007թ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից ստեղծվել է Արբիտրաժային դատարանը։ Արբիտրաժի նպատակը Արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների և ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում։ Գործարար միջավայրում միջազգային պայմանագրեր կնքելիս մեծանում է գործընկերների պատասխանատվության աստիճանը: Տվյալ դեպքում կողմերը որոշում են պայմանագրի պայմանները, իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև հնարավոր վեճերի լուծման կարգը, ինչն օգնում է հարթել կողմերի միջև ծագած տարաձայնությունները: Արբիտրաժային դատարանի ստեղծումը Համաձայն «Առևտրային արբիտրաժի մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքների դրույթների, ինչպես նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության 2007թ.